Պուերտո Ռիկոն դադարեցրել է 422 մլն դոլարի չափով պետպարտքի վճարումը՝ շրջանի տնտեսական վիճակի մեղմացման հնարավորության մասին անհաջող բանակցություններից հետո: Վճարումների կասեցման մասին հեռուստաուղերձում հայտարարել է նահանգապետ Ալեխանդրո Գարսիա Պադիլյան, փոխանցում է BBC-ն։
«Դա ցավոտ որոշում էր: Մենք կնախընտրեինք ունենալ իրավական հիմք՝ մեր պարտքերի կանոնակարգված վերակառուցման համար»,-ասել է նա: Պադիլյան նշել է, որ անցած տարվանից նախազգուշացրել է ավելի քան 70 մլրդ դոլարի չափով կղզու պետպարտքը մարելու անհնարինության մասին։
Պուերտո Ռիկոյի կառավարության կանխատեսումներով՝ պարտավորությունների չկատարումը կարող է դատական հայցեր առաջ բերել վարկատուներից։ Եվս 1.9 մլրդ դոլար կղզին պետք է վճարի հուլիսին։