Թուրքիայի Բուրսա քաղաքում oրեր առաջ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Քուրդիստանի ազատագրության բազեներ» (TAK-ՔԱԲ) կազմակերպությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Reuter-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում ուժգին պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով վիրավորվել է 13 քաղաքացի: Պայթյունն իրականացվել է կին մահապարտի կողմից, որն էլ դարձել է պայթյունի միակ զոհը: