Թուրքիան Գերմանիայի Բունդեսթագին նախազգուշացրել է` չընդունել այնպիսի բանաձև, որտեղ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային տեղահանությունները և սպանությունները կորակվեն որպես ցեղասպանություն:
«Պատմական իրադարձությունների մասին դատողություններ անելը ազգային խորհրդարանների կոմպետենտության սահմաններում չէ: «Ցեղասպանությունը» իրավական հասկացություն է, որը սահմանված է Ժնևի կոնվենցիայով: Քաղաքական գործիչների դեպքում պետք չէ բացառել, որ նրանք կկողմնորոշվեն քաղաքական կամ կրոնական մոտիվներով», - հայտարարել է Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլիօղլուն:
Դեսպանն ընդգծել է, որ «երկու ժողովուրդներին պետք է խթանել պատմության այդ ողբերգական էջի վերաիմաստավորման հարցում համագործակցելու համար» և այս համատեքստում հիշեցրել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին Անկարայի առաջարկը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին: