Կանադայի Սենթ-Քեթրինս հայկական համայնքի ներկայացուցիչները շաբաթ` ապրիլի 30-ին, հավաքվել էին մասնակցելու հանդիսավոր արարողության` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:
Ինչպես տեղեկացնում է Horison Weekly-ն` Նիագարայի շրջանի կանադահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ հավաքվել էին Հայ համայնքի կենտրոնում` ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը:
4.2 մետր բարձրությամբ և 2.1 մետր լայնությամբ հուշարձանը տեղակայվել է կենտրոնի առջև գտնվող տարածքում: Բացման արարողությանը ներկա են գտնվել Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, Տորոնտոյում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Մարկ Թրույեն, հոգևորականներ, կառավարության ներկայացուցիչներ: Հուշարձանը բացել է Սենթ-Քեթրինսի քաղաքապետը: