Իրանը Թուրքիայի հետ բոլոր վիճելի հարցերը կարգավորելու հանդեպ տրամադրված է հնարավորինս դրական՝ չնայած տարածաշրջանում իրավիճակի կարգավորման բազմաթիվ տարաձայնություններին: Այս մասին Թեհրանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Հուսեին Ջաբեր Անսարին:
Անսարիի խոսքերով՝ Իրանը հուսով է, որ երկու երկրները կկարողանան հարթել տարաձայնությունները և կողմերի համար կնքել առավել շահավետ պայմանավորվածություններ ու աջակցել տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորմանը:
Նշենք, որ Թեհրանի և Անկարայի գլխավոր տարաձայնությունը վերաբերում է սիրիական հակամարտությանը և մասնավորապես Բաշար Ասադի ճակատագրին: