Իսլամական պետությունն իր վրա է վերցրել Բաղդադի ահաբեկչության պատասխանատվությունը

23:15     2 մայիսի, 2016

Իսլամական պետությունը ստանձնել է Բաղդադում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը:

Իսլամիստական խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ ահաբեկչությունն իրականացրել է ականապատ մեքենայի ղեկին նստած մահապարտը:

Հիշեցնենք, որ պայթյուն էր որոտացել Բաղդադի հարավային թաղամասում և Էթ-Թարմիա արվարձանում: Մեկ ուրիշ պայթյուն էր որոտացել Էլ-Հալիսե թղամասում: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 18-ի, իսկ վիրավորները 30-ն են:


© armedia.am