Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովում անձեռնմխելության վերացման հետ կապված քննարկումներին կրկին խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» և քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորների միջև։
Կրկին վիճաբանության կիզակետում հայտնված հայ պատգամավոր Կարո Փայլանը բռունցքներով հարվածում է իր վրա հարձակված թուրք պատգամավորներին, մինչ օգնության են հասնում մյուս քուրդ պատգամավորները։