Մեծ Բրիտանիայում հազարավոր ընտանիքներ հաջորդ երեքշաբթի իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկի՝ ի նշան կրթական համակարգի ավելորդ պահանջկոտության դեմ բողոքի, հայտնում է BBC-ն։
«Let our kids be kids» («Թույլ տվեք մեր երեխաներին երեխա մնալ») շարժման անդամ ծնողները համոզված են, որ տարրական դպրոցների աշակերտները ենթարկվում են չափազանց մեծ ծանրաբեռնվածության։ Ծնողների կարծիքով՝ դա հանգեցնում է երեխաների վրա հոգեբանական ճնշման, դպրոցական թեստը տապալած վեց տարեկան երեխաները իրենց սկսել են անհաջողակ համարել: