ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է եղել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման գաղտնի գործողության իրականացմանն անմիջապես այն բանից հետո, երբ իր տրամադրության տակ է հայտնվել տեղեկություն, որ նա կարող է թաքնված լինել Պակիստանի տարածքում: Այս մասին Օբաման ասել է CNN-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը գիտակցել է գործողության հետ կապված լուրջ ռիսկերի առկայությունը, այդ թվում՝ միջազգային հարթակում դեմքը կորցնելու վտանգը: Օբամայի խոսքով՝ գործողությունը «ծայրահեղ մանրամասն» է մշակվել:
ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ հրամայել է շարունակել գործողությունը՝ չնայած գործողության սկզբում ծագած լուրջ խնդրին՝ հատուկ նշանակության ստորաբաժանման երկրորդ ուղղաթիռի ֆյուզելյաժի պոչային մասը գիշերը վայրէջքի ժամանակ դիպել է շենքերի համալիրի բարձր ցանկապատին, որտեղ թաքնվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդը, և շարքից դուրս է եկել:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ հատուկ գործողությունից 5 տարի հետո աշխարհն ավելի անվտանգ չի դարձել, «ահաբեկչության գաղափարախոսությունը չի վերացել»:
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանման գործողության արդյունքում 2011 թվականի մայիսի լույս 2-ի գիշերը Աբոտաբադի (Պակիստան) իր առանձնատանը: