Նավթի համաշխարհային գների վայրիվերումները շարունակում են: Կարճ ժամանակահատված տևած գնային վեկտորի աճին, կարծես, եկել է փոխարինելու կրկին անկման շրջանը:
Այսպես, աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանների արդյունքներով սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ բորսայում նավթի WTI տեսակի գինը նվազել է 1.57%-ով և կազմել 45.20 դոլար/բարել, իսկ Լոնդոնի IСE բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.34%-ով և կազմել 46.26 դոլար/բարել: