Միջազգային առևտրի նորմերը պետք է սահմանվեն բոլոր երկրների կողմից համատեղ և ոչ թե թելադրվեն ինչ որ մեկի կողմից: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուն Լեյը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, հաղորդում է РИА Новости-ն:
Նշենք, որ խոսքը վերաբերում է Washington Post հոդվածին, որում ԱՄՆ նախագահը նշում է, որ Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությունն ԱՄՆ-ին թույլ կտա որոշել համաշխարհային առևտրի կանոնները, որոնց պետք է հետևեն մնացած երկրները: «ԱՄՆ պետք է գրի օրենքներ, ոչ թե Չինաստանի նման երկրները»,- մասնավորապես նշել է Բարաք Օբաման:
Օբամայի այս հայտարարությունը Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է. «ԱՄՆ շատ ամբիզիոզ է նման հայտարարությունների հարցում, սակայն վախենամ նրանք հաշվի չեն առել երկարաժամկետ հեռանկարները»: