Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովը ընդունել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Սամանադրական փոփոխության առաջարկն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խմբակցության հանձնարարականով ապրիլի 1-ին խորհրդարան էր ներկայացրել Արդարադատության նախարարությունը:
Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որը ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:
Փոփոխությանը «կողմ» են քվեարկել «Արդարության և զարգացում» իշխող կուսակցությունը, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը և «Ազգային շարժում» կուսակցությունը, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) անդամները լքել են նիստերի դահլիճը:
Որոշման ընդունման օրից սկսած 15 օրվա ընթացքում կսկսվի պատգամավորներին անձեռնմխելիությունից «օրենքով» զրկելու գործընթացը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է ԺԴԿ-ի քաղաքականությունը և նրա անդամներին մեղադրել PKK-ի հետ կապերի մեջ: