ԱՄՆ նավթագազային ոլորտի ընկերությունների դեֆոլտների քանակը գրանցել է 17 տարվա ռեկորդ: Այդ մասին փաստում է Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը, փոխանցում է REGNUM-ը:
Գործակալության տվյալներով հաղորդվում է, որ վերջին երեք օրերի ընթացքում երկու ընկերություններ հայտարարել է սնանկության մասին: Խոսքը Ultra Petroleum-ի և Midstates Petroleum Company-ի մասին է: Եթե մինչ այդ ոլորտում դեֆոլտի մակարդակը 2% էր, ապա այն այժմ կազմում է 13%:
Ամերիկյան էներգետիկ ոլորտի անկման հիմնական պատճառ է համարվում նավթի գների անկումը:
Fitch-ի փորձագետները պնդում են, որ մինչև ընթացիկ տարվա վերջ ոլորտի դեֆոլտների քանակը կհասնի 60%-ի: