Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն խոչընդոտելու մեջ:
«Երևանը նպատակ է հետապնդում հասնել իրավիճակի սառեցման և կանխելու բանակցային գործընթացում որևէ առաջընթաց», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ Բաքուն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարությամբ՝ մոռանալով նշել, որ Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ բոլոր առաջարկները մերժում է հենց ինքը: