Օլիմպիական կրակի էստաֆետը մայիսի 3-ին մեկնարկել է Բրազիլիայի Պլանալտու պալատից, որը երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի աշխատանքային նստավայրն է:
Օլիմպիական կրակը Բրազիլիա է ժամանել ինքնաթիռով շվեյցարական Լոզան քաղաքից, որտեղ տեղակայված է Միջազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր գրասենյակը:
Հանդիսավոր արարողության ժամանակ Ռուսեֆն օլիմպիական ջահը հանձնել է Բրազիլիայի հավաքականի կազմում ընդգրկված վոլեյբոլի երկակի օլիմպիական չեմպիոնուհի Ֆաբիանա Կլաուդինոյին:
Օլիմպիական ջահը երկրով մեկ կտանեն 12 000 մարզիկներ, որոնց ընտրել են մրցույթների կազմակերպիչները:
Մինչև «Ռիո-2016» Օլիմպիական խաղերի մեկնարկը մնացել է 95 օր, որոնց ընթացքում կրակը 20 000 կմ տարածություն կանցնի և օգոստոսի 5-ին կհասնի Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտ: