Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է միայնակ ցամաքային ռազմական գործողություն սկսել Սիրիայում: Այս մասին Al- Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Թուրքիայի տարածքը կանոնավոր կերպով հրետակոծությունների է ենթարկվում Սիրիայի այն շրջաններից, որոնք վերահսկվում են ԻՊ-ի կողմից: «Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ակտիվությունը լուրջ սպառնալիք է Թուրքիայի և ողջ աշխարհի համար», - ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ «Թուրքիան միակ երկիրն է, որը ակտիվորեն պայքարում է ԻՊ-ի զինյալների դեմ»: