Նիդեռլանդները կսկսի ահաբեկչական ցուցակներում ներառել 9 տարեկանից բարձր երեխաներին, Ինչպես տեղեկացնում է երկրի ընդհանուր հետախուզության ու անվտանգության ծառայությունը, առկա տվյալները վկայում են այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող տարածքներում բնակվող տղաները 9 տարեկանից սկսած մարզվում են իսլամիստների ճամբարներում:
«Նրանց սովորեցնում են կրակել, սառը զենք օգտագործել ու սպանել: Հենց այդ տարիքում էլ երեխաները հավատարմության երդում են տալիս ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Իսկ աղջիկներն էլ այդ տարիքից սկսում են փարանջա կրել ու սովորում են, թե ինչպես պետք է օգնեն իրենց ապագա ամուսիններին զինված պայքարում»,-ասել է ծառայության ներկայացուցիչը:
Վերջին տվյալների համաձայն՝ Սիրիայում և Իրաքում` ԻՊ-ի ենթակայության տակ գտնվող տարածքներում գտնվում է Նիդեռլանդներից մեկնած մոտ 70 երեխա և ևս 170 հազար մեծահասակ: