ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գործարկել է «.հայ» դոմենային գոտին, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Համաձայն տեղեկատվության, հայատառ դոմենում անուն գրանցելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Ինտերնետ.հայ» կայք, ընտրել այնտեղ նշված ինը գրանցող կազմակերպություններից մեկը, մուտք գործել ու հայատառ դոմեն ստանալու հայտ ուղարկել: Դոմենային անուն ստանալուց հետո պետք է դա կապել որևէ գործող կայքի հետ կամ ստեղծել նոր կայք: Հայատառ դոմենում անվանում ստանալու համար արդեն 150 հայտ է ստացվել, որից 70-ը կառավարական գերատեսչություններ են:
Գնային քաղաքականությունը նույնն է, ինչ «.am»-ի դեպքում է`9-10 հազար դրամ, իսկ ամսական սպասարկման գումարը մոտ 1000 դրամ է: «Նախագահ.հայ»-ը կլինի առաջին պաշտոնական հայատառ դոմենը, հաղորդում է yerkirmedia.am-ը: