Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կարող է այս ամիս լքել իր պաշտոնը, հանգեցրել են դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքի՝ 2008 թվականից ի վեր ռեկորդային անկմանը, գրում է Bloomberg-ը։
Մայիսի 4-ին թուրքական արժույթը 3.9 տոկոսով անկում է գրանցել։
Փորձագետները նշում են, որ վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ են եղել Դավութօղլուի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։