Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ- AKP) մայիսի վերջին մտադիր է արտահերթ համագումար հրավիրել: Ինչպես հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler.com լրատվակայքին այսօր կայանալիք ԱԶԿ նիստից հետո՝ ժամը 11-ին, վարչապետը թեմայի առնչությամբ մամուլի ասուլիս է կազմակերպելու:
Իսկ «Hürriyet»-ի թղթակից Աբդուլքադիր Սելվին այս մասին հայտնել է. «Տեղեկություններ են ստացվել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագումար հրավիրելու վերաբերյալ: Վարչապետ Դավութօղլուն հայտարարությամբ հանդես կգա, սակայն թեկանծություն չի դնի: Մենք, իհարկե, դա հաստատ չենք կարող իմանալ, մինչև ինքն այդ մասին չհայտարարի, սակայն միանշանակ է, որ մինչև համագումար չհրավիրվի, այս տարակարծությունը չի հանգուցալուծվի»: