Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, որ Դավութօղլուն կմնա Թուրքիայի պատմության մեջ որպես կոտորող վարչապետ։ Այս մասին հաղորդում է Artsakhpress-ը՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet-ին:
«Էրդողանը բոլոր կեղտոտ գործերը նրան անել տվեց։ Առաջիկա օրերը պատմական օրեր են լինելու։ Կարող են լինել, թե արտահերթ ընտրություններ, թե բռնապետական ուղղվածության սահմանադրական փոփոխություններ»,-ասել է Դեմիրթաշը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 5-ին փաստացի հայտարարել է իր հրաժարականի մասին։