Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ հեռանում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից:
Եվրոպական միությունը չի կարող գնահատական տալ Թուրքիայի վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալուն, ինչպես նաև փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի վրա դրա հնարավոր ազդեցությանը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար ֆեդերիկա Մոգերինին՝ Կոսովո կատարած այցի ժամանակ, փոխանցում է Armenpress-ը:
Մոգերինին նշել է, որ «դեռևս ժամանակավրեպ է դրան անդրադառնալ, նշել, թե ինչպիսի հետևանքներ կլինեն: Մենք անպայման կքննարկենք տեղի ունեցածը թուրքական իշխանությունների հետ և միասին կհստակեցնենք հետագա քայլերը»: