Մայիսի 6-ի առևտրային արդյունքներով նավթի գներն անկում են ապրել: Պատճառը դոլարի փոխարժեքի շարունակվող կայունացումն է: Միևնույն ժամանակ, նավթի գնային անկումը չափավոր է՝ կապված Կանադայում չմարվող հրդեհների հետ, ինչը կրճատել է այդ երկրից նավթի արդյունահանման ծավալները: Այս մասին հաղորդում է Investing.com կայքը:
Այսպես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI ապրանքանիշի թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,5տոկոսով՝ հասնելով 43,82 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները նվազել են 0,91տոկոսով՝ հասնելով բարելի համար 44,6 դոլարի։