Շոտլանդիայի ազգային կուսակցությունը երրորդ անգամ հաջորդաբար համոզիչ հաղթանակ է տարել շրջանի խորհրդարանական ընտրություններում, սակայն չի կարողացել պահել խորհրդարանական մեծամասնությունը:
Ազգային կուսակցությունը, որի առաջնորդն է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը, ստացել է 129 մանդատից 63-ը, պահպանողականները ստացել են 31 մանդատ, իսկ լեյբորիստները, որոնք այդ ընտրություններում պարտվել են ՝ ընդամենը 24-ը:
Ի վերջո SNP –ն կորցրել է 6 տեղ խորհրդարանում, լեյբորիստները ՝ 13, իսկ կոնսերվատորները 16 լրացուցիչ տեղ են ստացել օրենսդրական մարմնում: