Լոնդոնն այժմ ունի մուսուլման քաղքապետ: Այդ պաշտոնում է ընտրվել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության թեկնածու Սադիք Խանը, ով պակիստանցի ներգաղթյալների որդի է:
«Խանը թերևս դարձավ Եվրոպայում նման պաշտոն զբաղեցնող ամենահզոր մահմեդականը», - գրում է The Guardian-ը:
Սադիք Խանը Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել 57 տոկոս ձայների մեծամասնությամբ: