Մայիսի 8-11-ը Ստեփանակերտում և Երևանում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողով է անցկացվում, հայտնում է Artsakh Press-ը:
Հավաքին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 25 հանձնախմբերի և գրասենյակների, ինչպես նաև ՀՅ Դաշնակցության կուսակցական մարմինների շուրջ 65 ներկայացուցիչներ։
Օրակարգային կարևոր հարցերից մեկն Արցախի հիմնախնդիրն է. համաժողովի մասնակիցները կհանդիպեն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Համաժողովի մասնակիցների առջև զեկույցով հանդես կգան ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի փոխարտգործնախարարը, ԼՂՀ արտգործնախարարը։