Վաղ առավոտից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու ուղղություններով տարբեր երիտասարդական-հասարակական կազմակերպության անդամներ և ուսանողներ շարժվել են դեպի զոհված զինծառայողների գերեզմաններ, հայտնում է Artsakh Press-ը:
«Ննջեցեք խաղաղությամբ. ձեր գործը շարունակում ենք» գրությամբ ժապավեններով ու ծաղկեպսակներով Արցախի երիտասարդները այցելել են ընթացիկ տարվա ապրիլյան պատերազմին զոհված քաջորդիների շիրիմներին՝ գլուխ խոնարհելով ու իրենց հարգանքի տուրքը մատուցելով նրանց անմահ հիշատակին: