Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ առաջարկել էր արգելել մուսուլմանների մուտքը երկիր, հայտարարել է, որ պատրաստ է բացառություն անել Լոնդոնի նոր քաղաքապետ Սադիկ Խանի համար, փոխանցում է BBC-ն։
Ծագումով Պակիստանից բրիտանացի Սադիկ Խանը ավելի վաղ մտավախություն էր հայտնել, որ իր կրոնի պատճառով չի կարողանա այցելել ԱՄՆ, եթե նախագահական ընտրություններում հաղթի Թրամփը։
Թրամփը մուսուլմանների մուտքն ԱՄՆ առաջարկել էր արգելել 2015 թվականի նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունից հետո: