Իրաքյան Անբար նահանգում ԻՊ առաջնորդ Աբու Վահիբը սպանվել է կոալիցիայի ուժերի ավիահարձակման արդյունքում։ Այս մասին, ինչպես փոխանցում է BBC-ն, հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը։
Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկի խոսքով՝ ավտոմեքենային ուղղված հարվածի արդյունքում, որում գտնվել է նաև Վահիբը, սպանվել է ևս 3 գրոհային։
Ավելի վաղ արդեն մի քանի անգամ տեղեկություններ եղել են նրա մահվան մասին, որոնք, սակայն, հետագայում չեն հաստատվել։
«Ալ-Քաիդայի» նախկին անդամ Աբու Վահիբը ամերիկյան ուժերի կողմից ձերբակալվել էր Իրաքում և մահապատժի դատապարտվել, սակայն 2012 թվականին փախել էր կալանքից: