Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են միջազգային արդիական հարցեր, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում, Քերին ու Լավրովը մասնավորապես քննարկել են ներկա փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը: