Թուրքիայի դատախազությունը Սիրիայում խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուի ենթադրյալ մարդասպան Ալփասլան Չելիքից հանել է բոլոր մեղադրանքները: Այս մասին հայտնում է Daily Sabah թերթը՝ դատախազությունում իր աղբյուրին հղումով:
Ավելի վաղ Չելիքից մեղադրանքները հանելու մասին հայտնել էր նաև վերջինիս փաստաբանը: Նրա խոսքերով իր պաշտպանյալի մեղքի ապացույցները ճանաչվել են անբավարար: Միևնույն ժամանակ դատախազությունը շարունակում է անօրինական զենք պահելու և կրելու գործով հետաքննությունը: