«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությունն Android-ի համար հավելված է թողարկել, որը երեխաներին թույլ է տալիս արաբական այբուբենը սովորել, հայտնում է Vocativ-ը։
Նշվում է, որ որոշ տառեր ներկայացված են ռազմական թեմաներով, մասնավորապես՝ տանկերով, հրթիռներով, զենքերով, սրով, փամփուշտով, գնդակով։ Օգտատերերը նաև հաղորդում են, որ հավելվածում կարելի է լսել համապատասխան թեմատիկայով երգեր։
Ավելի վաղ GhostSec հաքերների խումբը հայտարարել էր, որ ԻՊ-ն Android-ի հիմքով պաշտպանված մեսենջեր է ստեղծում։