Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակն Ադրբեջանի դեմ պատերազմում երբեք արգելված զենք չի կիրառել: Այս մասին Интерфакс-ին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սև փիառին: Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի բանակն Ադրբեջանի դեմ պատերազմում երբևէ չեն կիրառել արգելված զինատեսակներ: Ընդհակառակը՝ Ադրբեջանն ինքն է կիրառել և շարունակում է կիրառել նման միջոցներ», - ասել նա:
Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանը 90-ականների պատերազմի ժամանակ լայնորեն կիրառել է ջրային ռեսուրսները կրիոլին նյութով թունավորելու պրակտիկան: Նրա խոսքերով՝ ապրիլի սկզբի ռազմական գործողությունների ժամանակ «Ադրբեջանը չի թաքցրել, որ հարմար առիթի դեպքում մտադիր է կրկին թունավորել մեր ջրային ռեսուրսները»: