Շեշտը յուրահատկության վրա պետք է լինի այն ամենի կենտրոնում, ինչ անում է BBC-ն: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլը խորհրդարանում ելույթի ժամանակ: Հինգշաբթի Ուիթինգդեյլը ներկայացրել է BBC-ի բարեփոխման վերջնական ծրագիրը՝ «սպիտակ գիրքը»:
Այդ «սպիտակ գիրքը», որը կքննարկվի խորհրդարանում, բայց քվեարկության չի դրվի, կընկնի թագավորական խարտիայի հիմքում, որը ձևակերպում է BBC-ի աշխատանքի հիմնական սկզբունքները և սահմանում է կորպորացիայի ֆինանսավորման մեխանիզմը, նաև կառավարման կառուցվածքը, նշում է BBC-ն:
Ներկայիս թագավորական խարտիան գործում է մինչև 2016 թվականի վերջ: Նոր խարտիան կընդունվի 11 տարով: