Վրաստանի Փոթի նավահանգստային քաղաքում շինարարները սխալմամբ այլ կամուրջ են սկսել վերակառուցել: Ընդ որում, շինարարներին կանգնեցրել են տեղի բնակիչները, երբ նրանք արդեն հանել էին կամուրջի մի կողմի արգելապատնեշը և մայթերը:
«Գորգասալի կամուրջը, որի վրա շինարարները սկսել են աշխատանքներ իրականացնել գտնվում է 3 կիլոմետր հեռավորության վրա այն կամրջից, որը պետք է վերակառուցվեր «Մուրի» ընկերության կողմից»,- հայտարարել է Փոթիի ավագանու անդամ, ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչ Իրակլի Դոնդուան:
Վերջինիս կարծիքով՝ շփոթն առաջացել է քաղաքապետարանի աշխատանքում թույլ տված թերացման պատճառով:
Շինարարական կազմակերպությունն արդեն անցել է իր նախնական հաձնարարությանը և սկսել է նախատեսված կամրջի վերակառուցման աշխատանքները: Սակայն, նա ստիպված կլինի վճարել տուգանք և 10 օրվա ընթացքում Գորգասալի կամուրջը բերել իր նախկին տեսքին: