Ռուսական անօդաչու սարքերը ներխուժում են Լեհաստանի օդային տարածք: Այս մասին է TVP հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը:
Նախարարը նշել է, որ միջադեպերը տեղի են ունենում ռուսական Կալինինգրադի մարզի հետ սահմանին: «Բարեբախտաբար մենք այնքան ենք ամրացրել սահմանը, որ վերջին 2,5-3 ամիսների ընթացքում միջադեպերն ավելի հազվադեպ են դարձել», - նշել է Մացարևիչը:
Նշենք, որ վերջին շրջանում Լեհաստանը պարբերաբար դիմում է ՆԱՏՕ-ին Ռուսաստանին հակազդելու համար դաշինքի արևելյան թևը ուժեղացնելու կոչով: