Հունաստան ժամանող անօրինական ներգաղթյալների թիվը կրճատվել է 90%-ով

20:34     13 մայիսի, 2016

Հունական կղզիներ ժամանող միգրանտների թիվը, նախորդ ամսվա համեմատ, ապրիլին կրճատվել է 90%-ով՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունների և Հունաստանի հետ սահմանին Մակեդոնիայի սահմանային խիստ քաղաքականության շնորհիվ: Այս մասին հայտնում է Frontex եվրոպական սահմանային գործակալությունը:

Նրա տեղեկությամբ՝ ապրիլին 2700 միգրանտ է ժամանել Հունաստան: Նրանց մեծ մասը սիրիացիներ են եղել, նրանց հաջորդում են Պակիստանի, Աֆղանստանի և Իրաքի քաղաքացիները:


© armedia.am