Արևմտյան երկրների հասցեին հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը: Նա հայտարարել է, որ Արևմուտքն ավելի շատ հոգ է տանում համասեռամոլների և կենդանիների իրավունքների, քան պատերազմի արհավիրքներից տուժած փախստականների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիա-ԵՄ առճակատման հերթական սրացման փուլում Էրդողանի այսօրինակ հայտարարությունները հաճախակի են դարձել: