Ուկրաինան ՄԱԿ-ում կոչ է արել Միջազգային քրեական դատարանին հետաքննություն սկսել Դոնբասում զանգվածային սպանությունների հարցով: Ուկրաինական պատվիրակությունն այդ հանցագործությունների մեջ մեղադրել է Ռուսաստանին, ինչպես նաև Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդներին:
«Ուկրաինայի մեջ և շուրջը ստեղծված այսօրվա դժվար իրավիճակում մենք լիովին ընդունում ենք գլոբալ արդարադատության ապահովման անհրաժեշտությունը, օրինականությունը և Միջազգային քրեական դատարանի աջակցությունը»,- նշված է դիվանագետների հայտարարությունում:
Կիևը կարծում է նաև, որ դատարանի հետաքննությունը կլինի լավագույն միջոցներից մեկը, որպեսզի ապահովվի հանցագործությունների իրականացման համար բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, մարդու իրավունքների զանգվածային խախտումների ընդունումը և տուժածներին փոխհատուցումների վճարումը: