Բանգլադեշի կենտրոնական մասում գտնվող տաճարում անհայտ անձը կացնով սպանել է բուդդայական 75-ամյա հոգևորականին, ում մարմինը գտել են տաճարում, որտեղ նա մենակ էր ապրում:
Քննիչները դեռ ոչ մի վարկած չունեն, թե ինչը կարող էր դառնալ ծեր հոգևորականի սպանության դրդապատճառը, ոչ մի կասկածյալ նույնպես չկա:
Բանգլադեշում, որի հիմնական կրոնը մահմեդականությունն է, ծայրահեղականների կողմից վերջերս բռնության ալիք է մահմեդական աղանդների ու այլ կրոնական խմբերի նկատմամբ: Իսլամական պետությունը պատասխանատվություն է ստանձնել որոշ սպանությունների համար: