Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկել է «Եվրատեսիլի» հաջորդ մրցույթի ժամանակ կատարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասին երգ: Այս մասին նա գրել է Facebook-ում:
«Կարծում եմ՝ հաջորդ մրցույթին պետք է երգել Ասադի մասին»,- գրել է դիվանագետը և մեջբերել սեփական ստեղծագործության կրկներգը.
Assad bloody, Assad worst.
Give me prize, that we can host.
Նախօրեին կայացած «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան՝ իր «1944» երգով: Այն նվիրված էր Ղրիմի թաթարների արտաքսմանը: