ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին սեփական միջոցները չեն բավարարում իր նախընտրական արշավի ֆինանսավորման համար:
Չնայած Թրամփն իր ակտիվները գնահատում է 10 մլրդ դոլար, նա ստիպված կլինի դիմել խոշոր դոնորների օգնությանը, գրում է The Wall Street Journal-ը:
Փորձագետների գնահատմամբ՝ այս տարի միլիարդատիրոջ եկամուտները կկազմեն մոտ 160 մլն դոլար: Անցած ամառ, երբ սկսվել է նախընտրական արշավը, Թրամփը հայտարարել է, որ ինքը կարող է արշավում ներդնել 78-232 մլն դոլար առձեռն, ինչպես նաև արժեթղթերով: