Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սամիլ Թայարը կոչ է արել ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել մայիսի 15-ին Եվրոլիգայի եզրափակչում թուրքական «Ֆեներբախչե» բասկետբոլային ակումբի մոսկովյան ԲԿՄԱ-ին պարտությունից հետո, փոխանցում է lenta.ru-ն:
«Կրկին ռուսական ինքնաթիռ խոցելու ցանկություն է առաջանում»,- Twitter-ում գրել է Թայարը՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքը:
Քաղաքական գործչի գրառումը բացասական արձագանք է ստացել Twitter-ի օգտատերերի շրջանում: Շատերը նշել են, որ նրա հայտարարությունը կարող է ավելի մեծ վնաս հասցնել ռուս-թուրքական հարաբերություններին: