ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջնական տեսքի է բերել և ներկայացրել է կառավարության հաստատմանը ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը:
Armtimes.com-ը ներկայացնում է ծրագրի նախագծի նախնական տարբերակը, որում կառավարությանը ներկայացնելիս էական փոփոխություններ չեն կատարվել:
Նախագծի համաձայն Բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային հաշվառման են ենթակա այն ընտանիքները, որոնք.
Բնակարանով ապահովման ծրագիրն իրականացվում է լիազորմարմնի և բնակարանի կարիք ունեցող անձի միջև 10-ից մինչև 30տարի ժամկետով կնքված պայմանագրի կամ լիազոր մարմնի,բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում համագործակցողկազմակերպության` բանկ, շինարարական կազմակերպություն և այլնևբնակարանի կարիք ունեցող անձի միջև 10-ից մինչև 30 տարիժամկետով կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա:
Ծրագրի շրջանակներում տրամադրվող բնակարանի ընդհանուր մակերեսը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պետք է կազմի շուրջ 14 քմ, իսկ բնակելի սենյակների թիվը որոշվում է` ելնելով ընտանիքի անդամների թվից` հաշվի առնելով նաև ընտանիքի անդամ համարվող կնոջ 22 շաբաթական հղիությունը.
1) 1-սենյականոց` 2 անձից բաղկացած ընտանիքին,
2) 2-սենյականոց` 3 անձից բաղկացած ընտանիքին,
3) 3-սենյականոց` 4-5 անձից բաղկացած ընտանիքին,
4) 4-սենյականոց` 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:
Բնակարանի կարիք ունեցող անձի կողմից նոր կառուցված/կառուցվող կամ անշարժ գույքի երկրորդային շուկայից ձեռք բերված բնակարանի հիփոթեքային վարկի սուբսիդավորման ենթածրագիրը իրականացվում է հետևյալ ընթացակարգով. Ենթածրագիր 4-ով նախատեսված պայմաններին համապատասխան հիփոթեքային վարկով բնակարանի կարիք ունեցող ընտանիքը ձեռք է բերում բնակարան: Հիփոթեքային վարկ տրամադրած բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը տրամադրվում է պետական երաշխիք` Պայմանագրով սահմանված ժամկետով: Հիփոթեքային վարկի տոկոսի մի մասը Պայմանագրով սահմանված ժամկետով փոխհատուցվում է բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
Բացի հիփոթեքային վարկի տոկոսի փոխհատուցումից, շահառուի ընտանիքի անդամների եկամտից վճարված եկամտային հարկն ամբողջությամբ կվերադարձվի ընտանիքին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հատուկ նշել է նաև, որ ծրագրի հաստատման դեպքում հնարավոր կլինի ցանկացած աշխատավարձով նորաստեղծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու հնարավորություն ստեղծել: