ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բոլոր երկրների կառավարություններին կոչ է արել պայմաններ ապահովել առողջ ընտանիքների ստեղծման համար, որոնցում բռնությանը և խտրականությանը տեղ չկա: Նրա կարծիքով՝ նորածինների հայրերի համար դեկրետային արձակուրդների պրակտիկայի ներդրմանը կնպաստի առողջ ընտանիքների ստեղծմանը:
«Կառավարությունները պետք է աջակցեն ընտանիքների կենտրոնական դերին՝ դրանց ամբողջ բազմազանությամբ: Մայրական առողջությունը և հայրերի դեկրետային արձակուրդը չափազանց կարևոր են՝ ծնողներին հնարավորություն տալու նորածիններին կյանքի լավագույն սկիզբ ապահովելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: