Հայաստանի հետ Վրաստանի համագործակցությունը ռազմավարական չէ: Այս մասին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքում կայացած եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինատի Խադաշելին՝ նշելով, որ Հայաստանի ընտրության արդյունքում վերջինիս հետ հարաբերություններն ուղղակի բարեկամական են, փոխանցում է apsny.ge-ն:
Նրա խոսքերով՝ Վրաստանի նպատակն եվրաատլանտյան ինտեգրումն է, իսկ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Հենց այդ գործոնն էլ կանխորոշում է թուրք-վրացական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Խադաշելին նշել է, որ Թբիլիսիի համար Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են, քանի որ Վրաստանում կա բավականին մեծ հայկական համայնք: