Իրանը դժգոհ է միջուկային համաձայնագրի իրագործումից, քանի որ ԱՄՆ-ն չի կատարում իր պարտավորությունները: Այս մասին, ինչպես փոխանցում է Sputnik-ը, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի՝ Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Մաջիդ Տահտ Ռավանչին:
«Ընդհանուր առմամբ մենք գոհ չենք միջուկային համաձայնագրի իրագործումից, քանի որ ԱՄՆ-ն չի կատարել համաձայնագրի մաս հանդիսացող իր պարտավորությունները: Եվրոպական բանկերի մոտ դեռ որոշակի մտավախություններ կան: Ներկայումս մենք չենք նկատում մեր երկրի հետ բանկային համագործակցություն», - նշել է Ռավանչին: