Քիմ Քարդաշյանն արժանացել է «Ինտերնետ-Օսկարի»

19:40     17 մայիսի, 2016

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Համացանցում պայթյուն առաջացնելու» անվանակարգում արժանացել է WebbyAward հեղինակավոր մրցանակին, հայտնում է People-ը:

Արարողակարգի համաձայն` մրցանակակիրն իրավունք ունի ելույթ ունենալ, որը պետք է կազմված լինի ընդամենը 5 բառից: Քիմ Քարդաշյանի ելույթը եղել է այսպիսին. «Մերկ սելֆիներ` մինչև կյանքի վերջ»:

Մրցանակ է ստացել նաև Քարդաշյանի ամուսինը` ռեփեր Քայնե Ուեսթը: «Տանել չեմ կարողանում կարճ ելույթները», - ասել է երգիչը:


© armedia.am