Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Համացանցում պայթյուն առաջացնելու» անվանակարգում արժանացել է WebbyAward հեղինակավոր մրցանակին, հայտնում է People-ը:
Արարողակարգի համաձայն` մրցանակակիրն իրավունք ունի ելույթ ունենալ, որը պետք է կազմված լինի ընդամենը 5 բառից: Քիմ Քարդաշյանի ելույթը եղել է այսպիսին. «Մերկ սելֆիներ` մինչև կյանքի վերջ»:
Մրցանակ է ստացել նաև Քարդաշյանի ամուսինը` ռեփեր Քայնե Ուեսթը: «Տանել չեմ կարողանում կարճ ելույթները», - ասել է երգիչը: