ԵԱՀԿ Մինսկի խումբը ոգեշնչված է Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք չափազանց ոգեշնչված ենք երեկվա հանդիպման արդյունքներով: Երկու նախագահներն էլ պարտավորվել են պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը, ակտիվացնել վստահության կարևոր միջոցառումները և հաջորդ ամիս մեկնարկել բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել համապարփակ կարգավորման»,- ասել է Ուորլիքը:
Նա նշել է, որ նախագահները քաղաքական կամք են ցուցաբերել՝ դուրս գալու ստատուս-քվոյից և միջոցներ ձեռնարկելու, որոնք օգուտ կբերեն տարածաշրջանին: «ԱՄՆ-ն և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»,- ասել է ամերիկացի համանախագահը: